Այսօր` փետրվարի 10-ին և վաղը գիշեր հանրապետության ողջ տարածքում, իսկ վաղը` փետրվարի 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:
Փետրվարի 12-ին ու 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռներում և լեռնանցքներում բուք կլինի, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում այսօր` փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վաղը` երեկոյան ժամերից սկսած և փետրվարի 12-13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: