Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, CNN-ի արաբական կայքը «Տարվա մարդ» տիտղոսը շնորհել է Թուրքիայի վարչապետին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Կայքում անցկացված հարցման ժամանակ քվեարկածների մոտ 74%-ը նախապատվությունը տվել է Թուրքիայի վարչապետին: Նրան հետևել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` 20%-ով:
Ըստ կայքի` Էրդողանին այս տիտղոսի շնորհումը պատահական է, քանի որ «արևելյան» ուղղությամբ նրա քաղաքականությունը վերջին շրջանում ակտիվ է եղել:
Կայքն առանձնացրել է Դավոսում հնչած նրա ելույթը, «Խաղաղության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո ստեղծված իրավիճակում նրա գործողությունները, Թուրքիայի դերակատարությունը Իրաքում և Աֆղանստանում, Թուրքիայի դերը Իրանի և համաշխարհային հանրության փոխհարաբերություններում, Թուրքիայի ջանքերը` կարգավորելու հարաբերությունները Սիրիայի և Լիբանանի միջև: