«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն՝ Վիլեն Ղազարյանին, ոստիկանությունը նախօրեին տեղափոխել է Հայաստան՝ ոստիկանության Արտաշատի բաժին:
«Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Օդեսայում, քանի որ մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ: Վիլենը բախվել էր Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և եղբորորդու հետ, երբ հնչեցին կրակոցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաստատեցին «ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ ավելացնելով, որ փետրվարի 8-ին Կիև- Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել հետախուզության մեջ գտնվող Վիլեն Ղազարյանը»,- ապա թերթը հավելում է.
«Հարուցվել է քրեական գործ 34 (հանցափորձ) հոդվածի և 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Վիլենը կալանավորված է»: