Էկվադորի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իտալիայի ոստիկանությունը գրեթե 40 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել դիվանագիտական փոստում: Ձերբակալվել են երկու կասկածյալներ:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ Ռիկարդո Պատինոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իտալիայի ոստիկանությունը նախապես տուփերը բացելու թույլտվություն է խնդրել և այնուհետև հայտնաբերել է թմրանյութը: Նա նաև հայտնել է, որ մինչ Էկվադորից առաքվելը՝ տուփերը ստուգվել են, բայց Իտալիա են հասել երրորդ երկրի միջոցով, որի անունը չի հաղորդվում:
Էկվադորը կոկաինի առաքումների տարանցիկ երկիր է. առաքումները հիմնականում իրականացվում են Կոլումբիայից: