Հունվարի 1-ը Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Այս տարի նա դարձավ 125 տարեկան: Հետաքրքիր է, որ նժդեհյան վեհ գաղափարներով տոգորված հանրապետականները, այլ պաշտոնյաներ խումհարի մեջ լինելով` մոռանում են այցելել ու իրենց հարգանքի տուրքը մատուցել զորավարին: Ամեն տարի ավանդույթը չի խախտում կապանցի երկրապահ Արթուր Սահակյանը: Այս անգամ էլ նա այցելեց ու ծաղիկներ դրեց Նժդեհի հուշահամալիրին: Մեր ունեցած տվյալներով, զորավարի հիշատակը հարգել է նաև Կապանի «Ճանշին» ձեռնարկության տնօրեն, ՀՀԿ-ական Արարատ Կարապետյանը: Նշենք, որ անցած տարի, դեկտեմբերի 21-ին Գ. Նժդեհի մահվան 55-րդ տարելիցն էր: Հիշատակի ցերեկույթ էր կազմակերպել «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: