Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում վանական Կոյու Աբեն աղոթքներ է առաջարկում այն հազարավոր հոգիների համար, ովքեր մոտ մեկ տարի առաջ մահացել էին երկրաշարժի կամ ցունամիի պատճառով:
Associated Press-ի հաղորդմամբ՝ վանականը, սակայն, բացի թմբուկներով նվագելուց և տարօրինակ պտույտներ կատարելուց, նաև խոստացել է գտնել ռադիոակտիվության «թեժ կետերը» և մաքրել դրանք:
Հիշեցնենք, որ ֆուկուսիմայի ատոմակայանում երկրաշարժի և ցունամիի պատճառով մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել անցած տարվա մարտի 11-ին` առաջացնելով Չեռնոբիլից հետո հաջորդ միջուկային ճգնաժամը:
Ճառագայթումը քամու և ձյան միջոցով տարածվել է մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա` դառնալով մարդկանց` իրենց տներից հեռանալու պատճառ: