Ամերիկյան ծովային հետևակի մի խումբ զինվորականներ, որոնք գործել են Աֆղանստանում, նկարվել են Գերմանիայի հատուկ ծառայության` SS-ի դրոշի ֆոնին, ինչը սկանդալի առիթ է հանդիսացել: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը: ԱՄՆ ծովային հետևակի պաշտոնական ներկայացուցիչ Գրեգորի Վուլֆն այս քայլն անընդունելի է համարել և հայտարարել է, որ այս կապակցությամբ սկսվել է հետաքննություն:
Նշվում է, որ այս դրոշն օգտագործվել է` նշելու ծովային հետևակի պատկանելիությունը: Խումբը բաղկացած էր հետախույզ դիպուկահարներից, որի անգլերեն տարբերակը հնչում է scout snipers` ՏՏ: Associated Press-ի փոխանցմամբ` չի նշվում` արդյոք զինվորականները պատժվե՞լ են, թե՞ ոչ, սակայն հայտնի է, որ նրանք այլևս այդ ստորաբաժանման մեջ չեն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ծառայություն իրականացնող զինվորականներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման պատմություններում: Վերջին սկանդալը նույնպես կապված էր ծովային հետևակի հետ, երբ զինվորականները միզել էին սպանված թալիբների վրա: