Իտալիայի Ռեջիո Էմիլիայի շախմատի ավանդական մրցաշարում մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը հինգերորդ պարտիայում նույնպես ոչ-ոքի խաղաց և 2.5 միավորով ևս հինգ գրոսմայստերների հետ բաժանում է 3-րդից 8-րդ տեղերը: 5-րդ տուրից հետո, վաստակած 4 միավորով, միանձնյա առաջատարը իսպանացի Վալեխոն է, երկրորդ տեղում 3 միավորով ուկրաինացի Իվանչուկն է: Հինգերորդ տուրի պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները. Կարուանա-Հաշիմով` 1/2, Գոդենա-Իվանչուկ` 0:1, Մովսիսյան-Նավարա` 1/2, Օնիշչուկ-Շորտ` 1/2, Վալեխո-Մորոզևիչ` 1/2: Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Վալեխո` 4, 2. Իվանչուկ` 3, 3. Շորտ` 2½, 4. Մովսիսյան` 2½, 5. Օնիշչուկ` 2½, 6. Կարուանա` 2½, 7. Հաշիմով` 2½, 8. Մորոզևիչ` 2½, 9. Նավարա` 2, 10. Գոդենա` 1: