Բրիտանացի 13-ամյա աղջիկը և նրա ընտանիքը ենթարկվել են համացանցային ծաղրուծանակի և հոգեբանական բռնության այն բանից հետո, երբ ոստիկանությանը հաղորդել են աղջկա բռնաբարության մասին:
Daily Mail-ը գրում է, որ աղջկան բռնաբարել է 15-ամյա մի տղա: Սակայն դրանով մղձավանջը չի ավարտվել: Մի քանի ամիս շարունակ աղջիկն ու ընտանիքը ենթարկվել են ծաղրի և անգամ ստացել են սպառնալիքներ: Ընտանիքի դեմ անգամ Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել, որը պնդում է հարձակվողի անմեղությունը:
Ծաղրի մեծ մասը եկել է աղջկա ընկերներից, որոնք աղջկան մեղադրել են խաբելու մեջ: Ծնողներին սպառնացել են, որ կայրեն նրանց տունը, եթե վերջիններս հետ չվերցնեն մեղադրանքը: Երիտասարդները տան վրա քարեր և ձվեր են շպրտել:
Աղջկա մայրը ստիպված է եղել աղջկան հեռացնել քաղաքից, որպեսզի խուսափի նոր բռնություններից:
Անցած գիշեր արդեն 16-ամյա տղան, ով բռնաբարել էր աղջկան, դատապարտվել է 31 ամսվա ազատազրկման: