Մեքսիկական բանակը հայտարարել է երկրում 15 տոննա մետամֆետամին առգրավելու մասին:
Զինվորները սինթետիկ թմրանյութը հայտնաբերել են բնակիչներից մեկի տեղեկատվության հիման վրա:
Մետամֆետամինի արտադրությունը Մեքսիկայում գնալով աճում է: Այն ստեղծում է հոգեբանական և ֆիզիկական բավարարվածության պատրանք և հոգեկան կախվածություն է առաջացնում :