Ամանորին ընդառաջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին հաջողվել է ստանալ իրենց աշխատավարձերը: Տնօրինությունը աշխատակիցների կուտակված աշխատավարձը վճարել է մինչև դեկտեմբեր ամիսը և խոստացել, որ դեկտեմբերինը կվճարեն հունվարին: Խոստացել է նաև, որ այլևս աշխատավարձերի ուշացումներ տեղի չեն ունենա: