Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Աստծու օրհնությունը վրադ լինի, եղբայրս

Եղբայր իմ, երեք ամանոր է անցնում, որ դու մեզ հետ չես: Չենք լսում քո բաժակի զնգոցը, որին զուգահեռ բազմաբովանդակ բաժակաճառ էիր ասում, ինչը կամաց-կամաց վերածվում էր խրատական խոսքերի: Հիշում եմ, որ սեղանիդ շուրջ նստած երիտասարդներին ու քո զույգ զավակներին ասում էիր` սիրեք Ձեր հայրենիքը, հայրենիքը սրբություն է: Բայց այսօրվա իրավիճակը միանգամայն հակառակն է և ասես այդ երիտասարդներն էլ են կորցրել հավատը: Նրանք տեսան, թե ինչպես են վերաբերվում մեր երկրում հայրենասեր մարդկանց: Նրանք տեսան, թե ինչպես զնդաններում հայտնվեցին հայրենիք սիրողներն ու հայրենիքի համար արյուն թափողները: Դու արյուն ես թափել քո սիրած հայրենիքի համար, և վստահ եմ, որ մի վայրկյան անգամ չես փոշմանել: Իսկ նրանք, ովքեր երեք տարի է` քեզ զրկել են քո հայրենիքի մաքուր օդից և պայծառ արևից, ընտանիքիցդ ու հարազատներիցդ, համոզված եմ, եղբայր իմ, ամեն մեկն իր բաժին պատիժը կստանա Աստծո կողմից: Ամենահզոր դատավորն Աստվածն է, որը չի անցնում խորհրդակցական սենյակ` հրահանգ ստանալու: Դատում է մեղավորին և ոչ թե քո նման անմեղին:
Եղբայրս, երբ դուրս եմ գալիս տանից, ամեն մեկին հանդիպելիս, բարև տալուց անմիջապես հետո հարցնում են. «Ի՞նչ կա մեր կամանդիրից», «Ինչպե՞ս է մեր եղբայրը», «Ինչպե՞ս է մեր հերոսի առողջությունը»: Տխրում եմ, չգիտեմ ինչ պատասխանել: Նրանք էլ ինձ նախատում են, թե` մի տխրիր, հպարտացիր, որ Սասունի նման եղբայր ունես: Հիշեցնում են, որ եղբայրս այնքան խեղճ ու անճարի է հասել, իր տան հացով այնքան սովածի է կշտացրել, որ նրանց ու Աստծո օրհնությունը եղբորս վրա է :
Շնորհավոր քո Ամանորը և Սուրբ Ծնունդը եղբայրս: Քեզ առաջին հերթին առողջություն եմ ցանկանում: Աստվածը քեզ պես մարդկանց հարյուր տարին մեկ է ծնում: Իսկապես, թող այդ խեղճ ու անճարների օրհնությունը մշտապես քեզ վրա լինի. Աստվածն միշտ պահապան Սասուն ջան:
Ամենաջերմ մաղթանքներով`
Սասուն Միքայելյանի քույր Սուսաննա Միքայելյանից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում