Ամերիկյան ռազմական օդանավից այսօր խոշոր մասեր են ընկել Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի ճանապարհին, բարեբախտաբար տուժողներ չկան: Այս մասին հաղորդում է RIA-Novostin-ն՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Ընկած մասերը պատկանել են հետախուզության համար օգտագործվող EA-6B Prowler օդանավին: Դրանք նկատել է մի պատահական անցորդ:
Ըստ ոստիկանության տվյալերի՝ ճանապարհին ընկած է եղել վեց մաս, որոնցից ամենախոշորի չափը 120-ից 180 սմ էր:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես արգելեց թռիչքներ իրականացնել F-15-ով, այն բանից հետո,
երբ ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ Իշիկավա պրեֆեկտուրայի բնակելի տարածքների մոտակայքում ընկավ օդանավի վառելիքի բաքը`155 կգ քաշով:
Չվերթները վերսկսվել էին դեպքից երեք շաբաթ առաջ, սակայն կրճատված ծրագրով, որը թույլ էր տալիս վառելիքի բաք չտեղադրել: