BBC-ի տեղեկացմամբ՝ հօգուտ Սիրիայի լրտեսական գործողությունների մեջ կասկածվող անձանց ձերբակալությունից հետո Գերմանիան երկրից արտաքսել է սիրիացի չորս դիվանագետների: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեն՝ հավելելով, որ Սիրիայի դեսպանը այդ որոշման մասին արդեն տեղեկացված է:
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Սիրիայի դեսպանատան չորս աշխատակիցները դիվանագիտական օրենքներին հակասող գործողություններ են կատարել:
Նախկինում Գերմանիայում ձերբակալվել էին երկու անձինք՝ լիբանանյան ծագումով Գերմանիայի 47-ամյա մի քաղաքացի և 34-ամյա մի սիրիացի:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Գերմանիան մի շարք եվրոպական և արաբական երկրների հետ Դամասկոսից հետ կանչեց իր դեսպանին: