Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նախ և առաջ ցանկանում եմ, որ եկող տարին լինի հավատի վերականգնման տարի. հավատի, որ մենք բոլորս կարող ենք ավելի լավ երկրում ապրել, համոզման, որ մեր երկրում տգիտությունն ու ամենաթողությունը իրենց տեղը կզիջեն բարեկրթությանը և օրինականությունը, համոզմունքին, որ մենք կարող ենք ավելի արժանավայել կյանքով ապրել մեր հայրենիքում, և իհարկե, պատրաստակամության, որ մենք հանուն այդ լավ կյանքի, հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր զավակների ապագայի պատրաստ լինենք ամեն զոհաբերության: Արժանավայել կյանք, խաղաղություն, սեր և բարեկեցություն մեր բոլոր հայրենակիցներին: