Ինդոնեզիայի տեղական իշխանության մարմինները ամուսնացած պետական ծառայողների աշխատավարձերը կփոխանցեն անմիջապես նրանց կանանց բանկային հաշիվներին, որպեսզի կանխեն ամուսինների մոտ անօրինական սեռական կապերը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սուլավեսի կղզու Գորոնտալո մարզի վարչակազմի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ավելի վաղ պետական ծառայողների կանայք բողոքել էին, որ իրենց ամուսինները թաքցնում են աշխատավարձի չափը և ընտանիքին միայն սննդի փող թողնում: Կանայք կասկած էին հայտնել, որ ամուսիններն այդ փողերը վատնում են իրենց սիրուհիների վրա:
Նոր փոփոխությունը չի տարածվում իգական սեռի աշխատակիցների վրա: