Փետրվարի 10-ին Գյումրիի «Շիրակ»-ը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 25-ը կանցկացնի իր երրորդ ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը կհանգրվանի Անթալիայի Կունդու քաղաքում գտնվող «TopKapi Palace» հյուրանոցային համալիրում: Ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շիրակ»-ը կանցկացնի 4 ստուգողական հանդիպում: Փետրվարի 12-ին «Շիրակ»-ը մրցակիցը կլինի Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող «Զակարպատիե» թիմը, իսկ փետրվարի 16-ին գյումրեցիներն իրենց ուժերը կչափեն Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Սկա-Էներգիա»-ի հետ:
Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ Անթալիա կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ՝ Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան
Պաշտպաններ՝ Հովհաննես Գրիգորյան, Գեւորգ Հովհաննիսյան, Դիդյե Բորիս, Արմեն Ղազարյան, Ռաֆայել Պալտաջյան, Արտյոմ Միքայելյան, Արմեն Տիգրանյան
Կիսապաշտպաններ՝ Տիգրան Դավթյան, Աղվան Դավոյան, Կարեն Խաչատրյան, Արա Մկրտչյան, Կարեն Մուրադյան, Կարեն Ալեքսանյան, Արթուր Դավթյան,Արարատ Հարությունյան, Դավիթ Հակոբյան, Լի Լամին Յորո
Հարձակվողներ՝ Անդրանիկ Բարիկյան, Ժան-Լուի Բերն, Ֆուֆանա Բեկո