Ջերմորեն շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: Ուզում եմ հույս հայտնել, որ 2011-ը առաջին հերթին կլինի խաղաղության, ինչպես նաև հաջողությունների ու տնտեսական բարգավաճման տարի: Ուզում եմ հույս հայտնել նաև, որ 2011-ը մենք կավարտենք առանց քաղբանտարկյալների: Կարծում եմ, որ Հայաստանը լուրջ անելիքներ ունի ժողովրդավարական ուրախ, բարի մի հասարակություն ստեղծելու գործում: Այս հնարավորությունը մեր ձեռքերում է և մենք այն մեր ձեռքից բաց չպետք է թողնենք: