«Համոզված եմ, որ 2011 թվականը Հայաստանի համար լինելու է տնտեսության զարգացման և կայունացման տարի: Վստահ եմ, որ տրամաբանական ավարտին են հասցվելու մեկնարկած և իրականացման փուլում գտնվող ծրագրերը, ինչպես նաև կյանքի են կոչվելու նախանշվածները: Ակնկալիքները նոր տարուց մեծ են, հատկապես եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ կան լավ հիմքեր հաջորդ տարում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նշենք նաև, որ Տ. Դավթյանը Ամանորի տոները դիմավորելու է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես միշտ տանը` իր ընտանիքի հետ: