Tuesday, 23 04 2024
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի

Իշխանության իրական ուղերձը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղերձներ են հղում և շնորհավորում են քաղաքացիներին Տարեմուտի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում են զանազան լավ բաներ, հուզում են, տեղ-տեղ նույնիսկ լացացնում իրենց բարեմաղթանքներով: Ինչպես նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, երևի այնպես էլ իշխանական ուղերձները չեն մեկնաբանվում, որովհետև իշխանությունը, մեծ հաշվով, մի ուղերձ ունի հասարակությանը` կյանքը: Իշխանության միակ ու անփոխարինելի ուղերձը այն կյանքն է, որով ապրում է հասարակությունը: Ահա այդ իմաստով իշխանությունը 2010 թվականին շատ վատ ուղերձ է հղել հանրությանը, նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ քաղաքացիների կյանքը որևէ ոլորտում չի դարձել էապես ավելի լավը, ավելի անվտանգ, իրավապես ավելի պաշտպանված, ավելի ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ: Այդ կոմպոնենտներից և ոչ մեկի առումով իշխանության ուղերձը 2010 թվականին չի ստացվել, և սա արդեն իրականացված փաստ է, որը ի զորու չեն փոխել կամ կոծկել առավելապես տոնական կենացներ հիշեցնող պաշտոնական ուղերձները, որ զանազան պաշտոնյաներ հղում են ժողովրդին, որ նույն բանը դեկտեմբերի 31-ի գիշերը կանի Սերժ Սարգսյանը: Նրանք բոլորը միասին տապալել են իրենց բուն գործը, իսկ մնացյալը ընդամենը դեմք փրկելու ձևական ավանդույթ է: Ավելին, իշխանությունը ոչ միայն ձախողել է իր տարեկան «ուղերձը», այլև նույնիսկ անարդյունավետ տարվա պատճառով էլ ավելի է մեծացրել հանրության հիասթափությունը սեփական երկրից, սեփական պետությունից, որն այս տարի էլ մնաց ընդամենը մի խումբ մարդկանց կալվածք, որոնք շահագործում են այդ երկրի իրական տեր լինելուն կոչված քաղաքացիներին, նրանց համբերությունը: Իշխող համակարգը տարվա ընթացքում ապավինեց առավելապես իմիտացիաներին՝ փորձելով հնարավորինս անտեսել հանրային որևէ գործոն: Ավելին, պետության համար կարևորագույն թե արտաքին, թե ներքին խնդիրների լուծման առումով համակարգը ապավինեց առավելապես արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով հարցեր լուծել ոչ թե հասարակության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով: Այլ կերպ ասած, հասարակությունն անցնող տարում էլ իշխանական ինքնագիտակցության մեջ մնաց որպես հակառակորդ, մրցակից, թշնամի: Մինչդեռ ցանկացած առողջ իշխանության համար հասարակությունը գործընկեր է, թև, թիկունք, անվտանգության երաշխիք: Նոր տարում Հայաստանին երևի թե պետք է մաղթել հենց այդպիսի իշխանություն, որի համար հասարակությունը հենց այդպիսին կլինի: Այլապես, ինչ է պետությունը, եթե ոչ հասարակությունն ինքնին, և եթե որևէ իշանություն հասարակությանն է անտեսում, հասարակությանն է համարում իրեն մրցակից, հակառակորդ, թշնամի, ուրեմն անտեսում է պետությանը, պետությանն է թշնամի համարում: Ցավոք, հենց դա էր իշխանության իրական ուղերձի բուն բովանդակությունը ամբողջ տարվա ընթացքում՝ արտահայտված իշխանություն-հասարակություն տիրույթի զանազան իրադարձությունների տեսքով: Մնում է միայն հուսալ, որ գալիք 2011 թվականին կամ ուղերձը կփոխվի, կամ կփոխվեն ուղերձի հեղինակները:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում