«2011 թվականից իմ առաջին ակնկալիքն այն է, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, և ոչ թե իշխանությունների բարի կամքով, այլ ներքին և արտաքին ճնշումների հետևանքով»,- սա է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ամենագլխավոր ակնկալիքը նապաստակի տարուց:
Հարությունյանի մյուս ակնկալիքն այն է, որ 2011-ին ներկայիս իշխանությունները կտապալվեն, և նոր իշխանություն կձևավորվի: Իսկ այս ակնկալիքների իրականացման համար, Հարությունյանի խոսքերով, անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը հզորանա և լինի ակտիվ քաղաքական գործընթաց:
Վերջում Վարդան Հարությունյանի միակ բարեմաղթանք Նոր տարվա շեմին. «Ազատություն, շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլորին և ժողովրդավարություն»: