Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ակտիվություն միջազգային կառույցներում, կոռեկտություն` ներքաղաքական կյանքում

2011 թվականին միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների ակտիվությունն, ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ամենաառաջնայինը պետք է լինի: «Մենք պիտի շարունակենք մեր ճիշտ նշաձողը պահել ԼՂ բանակցային գործընթացում: Մենք շատ լուրջ հաղթաթուղթ ունենք ի դեմս ՀԱԱԳԱ-ի դատարանի վճռի Կոսովոյի վերաբերյալ, համաձայն որի՝ միակողմանի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Սա շատ լրջագույն փաստաթուղթ է հայկական կողմի ձեռքին, և մեր պատվիրակությունները պիտի կարողանան շատ ավելի ակտիվ, շատ ավելի նախաձեռնողական լինել միջազգային կառույցներում»:
Զոհրաբյանը նաև նշեց, որ պետք է շարունակական դարձնել 2010-ին ԱԺ-ի կողմից մշակված այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են եվրախորհրդարանի պատգամավորների այցելությունները Հայաստան և ԼՂ. «Նման այցելությունների արդյունքում ռադիկալ փոխվում է նրանց հայացքը Արցախի խնդրի վերաբերյալ և հետագայում շահեկան դիրքերից են ներկայացնում ու պաշտպանում Արցախի հակամարտության իրական պատկերը: Մենք պետք է շարունակենք այս աշխատելաոճը, քանզի ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ միջազգային հարթակից փորձել բացատրել մի բան, որն ինքը չի տեսել: Ի վերջո, մենք պետք է ընդունենք, որ ադրբեջանական քարոզչական լոբբին շատ ակտիվ է աշխատում, և այնտեղ միլիոնավոր դոլարներ են ներդրված, ինչը, ցավոք, մենք չենք կարող իրականացնել»:
Ներքաղաքական առումով, Զոհրաբյանի համար, կարևոր է, որպեսզի 2012-ի ընտրություններին մենք գնանք չունենալով հասարակության մեջ իրար խորթ հայացքով նայող հատվածներ: Տիկին Զոհրաբյանը ցանկանում է, որպեսզի 2011-ին քաղաքական ուժերը միմյանց հանդեպ լինեն շատ ավելի կոռեկտ, զգույշ և ունակություն ունենան լսելու ու հարգելու դիմացինի տեսակետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում