Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում փոքր մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից և մեծ արագութամբ բախվել բնակելի տանը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պատահարի հետևանքով տուժածներ չկան. պատահրը տեղի է ունեցել կեսօրին, երբ բնակիչների մեծ մասը աշխատանքի էին:
Փրկարարները հայտնել են, որ հարվածը բավական ուժեղ է եղել, սակայն լուրջ վնասվածքներից տունը փրկվել է շնորհիվ մոտ գտնվող կայանատեղու: Գնացքը սկզբում բախվել է մեքենաներին, ուստի հարվածի ուժը նվազել է: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները: Նախնական տարբերակով՝ վթարը տեղի է ունեցել մեքենավարի մեղքով: