Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Երկու զինվորի մահվան համար` 7 տարի

Երկու զինվորի մահվան մեջ մեղադրվող ջոկի հրամանատար, սերժանտ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը մեղմ պատիժ է ակնկալում քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Արմեն Արսենի Մկրտչյանին: Անցյալ տարի, մարտի 8-ի գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, Արմենը իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` Ռոբերտ Լենդրուշի Մնացականյանի և Լևոն Սարգսի Տերտերյանի հետ ուղևորվել էին Երևան: Արմեն Մկրտչյանը եղել էր թեթև ալկոհոլի ազդեցության տակ: Երբ հասել էին Երևանի Մյասնիկյան պողոտա, Արմեն Մկրտչյանը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի ուղեմասից, ընդհարվել մայթի ծառերին, որի հետևանքով մեքենայի ուղևորներից Լևոն Տերտերյանը մահացել էր տեղում, իսկ Ռոբերտ Մնացականյանը` «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո: Արմեն Մկրտչյանը ևս հիվանդանոց էր ընդունվել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներով (ըստ դատաբժշկական փորձագետի եզրակացության):

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ Լևոն Տերտերյանի մահը վրա է հասել տրավմատիկ, հեմոռագիկ շոկից` գլխի, իրանի, վերջույթների` համակցված բաց և փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ` մահվան անմիջական պատճառի հետ: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Լ. Տերտերյանի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել: Ռ. Մնացականյանի մահը ևս վրա է հասել տրավմատիկ, հեմոռագիկ շոկից` համակցված գանգուղեղային, կրծքավանդակի, որովայնի փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ մահվան պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ: Ռոմանը ևս գտնվել է ալկոհոլի միջին հարբածության վիճակում:

Տուժողներից Լևոն Տերտերյանի հարազատները դեպքի մասին իմացել են առավոտյան, իսկ Ռոմանի ընտանիքում գույժը շատ ավելի շուտ են լսել` դեպքից մեկ ժամ անց:

Արմեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ: Նշյալ հոդվածի սանկցիան նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:

Ամբաստանյալը լիովին ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար: Տուժողի իրավահաջորդ Սարգիս Տերտերյանը քաղհայցի պահանջ է ներկայացրել դատարան` ամբաստանյալից դատական պրակտիկայում սահմանված չափով գումար բռնագանձելու վերաբերյալ: Իսկ մյուս տուժողի իրավահաջորդ Կարինե Գասպարյանը Ա. Մկրտչյանից նյութական վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել Արմեն Մկրտչյանի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, խնամքին ունի երկու մանկահասակ երեխա, բնութագրվում է դրական, նախկինում դատված չէ: Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Ի վերջո, դատարանը վճռել է Արմեն Արսենի Մկրտչյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով, Արմեն Մկրտչյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Սարգիս Տերտերյանի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես հուղարկավորության ծախսեր:

Դատավճիռը բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, և պաշտպանական կողմը խնդրել է պատժի մասով բեկանել և փոփոխել դատական ակտը, պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժաչափ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում