Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Նյու Յորքի հյուրանոցների սպասուհիներին «կզինեն» ազդանշանով՝ ոտնձգությունից պաշտպանվելու համար

Նյու Յորքի հյուրանոցների սպասուհիները շուտով կսկսեն աշխատանքի գնալ՝ «զինված» հատուկ ազդանշանային սարքերով, որոնց օգնությամբ նրանք կարող են անվտանգության աշխատակիցներին տեղեկացնել իրենց նկատմամբ որևէ ոտնձգության մասին:

Քաղաքային հյուրանոցների աշխատակիցների արհմիությունը նոր աշխատանքային պայմանագրի մեջ այս կետը ներառել է որպես պարտադիր պայման:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Նյու Յորքի խոշոր հյուրանոցների ղեկավարություններն արդեն համաձայնություն են տվել այդ առաջարկին: «Որքան էլ որ ցավալի է, լինում են դեպքեր, երբ հյուրերն իրենց ոչ պատշաճ ձևով են պահում անձնակազմի նկատմամբ: Այդ սարքերը սպասուհիներին կապահովեն հուսալի պաշտպանությամբ և հնարավորություն կտան նվազեցնել նման դեպքերի թիվը»,- հայտարարել է արհմիության ներկայացուցիչ Ջոն Տարչյանոն:

Այժմ հյուրանոցի սեփականատերերը ստիպված կլինեն մեկ տարվա ընթացքում իրենց աշխատողներին ապահովել սարքերով, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում ազդանշան տալ:

Արհմիությունը չի թաքցնում, որ այդպիսի փոփոխություն որոշել են մտցնել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանի շուրջ ծավալված աղմկալից սկանդալից հետո: 2011 թ. մայիսին Ստրոս Կանը ձերբակալվեց Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով:

Դրանից հետո Sofitel-ի և մեկ այլ շքեղ հյուրանոցի՝ Pierre-ի ղեկավարությունները հայտարարեցին, որ աշխատակիցների համար պարտադիր կերպով մտցնում են հատուկ ազդանշանային համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում