«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ՀՀԿ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ցանկանում է հայ ժողովրդին ամենալավն ու բարին: Ինչպես նաեւ շատ փող, որ ձվի համար երբեք կռիվ չանի: Խոսելով սպասելիքների մասին` ավելացրեց, որ յուրաքանչյուր տարի մարդիկ մտածում են` ամեն ինչ շատ լավ կլինի, բայց իրականությունն ու ցանկությունները շատ հաճախ իրար հետ չեն համընկնում: «Բայց ամեն դեպքում 2011թ էլ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ավելացրեց Խաչիկ Մանուկյանը: