«Երկիր»-ը գրում է, որ ռեժիսոր Անդրանիկ Թորոսյանն այժմ աշխատում է կարճամետրաժ անիմացիոն մի ֆիլմի վրա, որը կկոչվի «Սայաթ- Նովա»:
«Ֆիլմը նկարահանվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ և պատմում է անվանի աշուղի կյանքի մասին»,- «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմը նկարահանվում է Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա՝ եռաչափ գրաֆիկական ֆորմատով:
«2-3 ամսից այն պատրաստ կլինի, իսկ թե երբ և որտեղ կլինի պրեմիերան, դեռ պարզ չէ»,- հավելում է թերթը: