«Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա՝ ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երևան»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Վերջին 2-3 շաբաթներին նա սկսել Է նույնիսկ երևալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երևանի Աբովյան փողոցում գտնվող սրճարաններում: Սա նշանակում Է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել Է, և իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել:
Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել և ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չանի, և ենթականերն օգտվել են նրա անփորձությունից»: