«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ո՛չ հերքել և ոչ էլ հաստատել է լուրն այն մասին, որ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը մայրական կողմից Ֆրանգուլյան է:
«Ասել է միայն, որ դա անձնական բնույթի տեղեկատվություն Է: Սոցցանցերում այս օրերին բուռն քննարկվում Է Գասպարյանի՝ մայրական կողմից Ֆրանգուլյան լինելու մասին լուրը: Հարցի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է Հայկ Գևորգյանի գործով «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանով»,- հավելում է թերթը: