Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, մեզ հետ զրույցում շնորհավորելով ՀՀ-ի և Սփյուռքում ապրող հայերի Ամանորը և Սուրբ Ծնունդը, նկատեց, որ երբ դրսում հանդիպում է հայերի, ինչքան էլ նրանք վիրավորված են լինում, միևնույն է, նրանց աչքերի մեջ կարոտ կա: Իրենց սրտի մեջ թաքնված սեր կա, և սրտով Հայաստանում են: «Հետևաբար ցանկանում եմ, որ մեր փոքրիկ Հայաստանը` մեր բոլորիս ապրած երկիրը, այնքան լավ վիճակում լինի, որ բոլորս մի տեղում ապրենք: Նույնիսկ այնքան կայացած ու զարգացած լինենք, որ ընդդիմադիր թերթերի ձեռագիրն ու լեզուն էլ փոխվեն: Ինչպես նաև երկրում խաղաղություն լինի, և բոլորիս կյանքն ավելի բարեկեցիկ դառնա: 2011թ բոլորիս ընտանիքներում առողջությունն ու հաջողությունը մուտք գործեն: Ինչ վերաբերում է ոլորտին, բոլորս անվտանգ երթևեկենք, իսկ փոստով միշտ բարի մաղթանքեր ստանանք»,- բարեմաղթեց Մանուկ Վարդանյանը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի: