Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Դատավոր Թովմասյանի տղայական «ռազբորկան» և դրա հետևանքները

Դատարանները մոռացել են արդար դատաքննության սկզբունքը և զբաղվում են դիվանագիտությամբ. դատարանից դուրս որոշվում է գործի ելքը, դատավորներն էլ գալիս են ու փորձում ելքն այդ սցենարով էլ տանել: Կենցաղային խոսակցությունից ծագած վեճը, որի հետևանքով հայաստանյան 2 տարբեր դատարաններում այսօր զուգահեռաբար 2 գործ է քննվում, այս հետևությանն են բերել փաստաբան Տիգրան Հայրապետյանին, ով հույս ունի, մամուլի ուշադրությունն այս գործի վրա սևեռելով, գոնե այս դեպքում խուսափել նախապես որոշված սցենարից:

Խոսքը վերաբերում է 2010 թ. նոյեմբերին դատարանի տարածքում չորս կարգադրիչների և դատավորի կողմից ծեծի ենթարկված՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտոր Աշոտ Հարությունյանի գործին, որն ինքը մեղադրվում է դատավորի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:

2010 թ. նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, նախկինում Ստեփանավանի Առաջին ատյանի դատավոր, իսկ այժմ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտոր Աշոտ Հարությունյանը հանդիպում են Ստեփանավանի մթերային խանութում: Դատավորն այնտեղ սպասում է, որ գնումներ կատարի, իսկ մինչ այդ վաճառողը սպասարկում է Աշոտ Հարությունյանին։ «Գնումներ կատարելու ժամանակ նկատեցի, որ ինչ-որ մեկը սևեռված նայում է ինձ, հարցրի` ծանո՞թ ենք, նա էլ թե` դու ո՞վ ես, որ քեզ ճանաչեմ, խոսակցությունը սկսվեց այդտեղից: Հետո դուրս եկանք փողոց, նա էլ թե` գնանք տղայական խոսակցության, քշի հետևիցս, ասացի` քշեմ»,- պատմում է Աշոտ Հարությունյանը: Դատավորի մեքենայի հետևից քշելով հասել են դատարանի տարածք: «Դիմավորեցին չորս կարգադրիչները, համոզում էին, որ մտնեմ դատարանի շենք, ես խուսափեցի` զգալով, որ ինչ-որ բան այն չէ, և այս ժամին ի՞նչ գործ ունենք դատարանի տարածքում: Հետո տեսան, որ մեքենայիս մեջ կին կա, ասացին` ճանապարհի, հետո արի»,- հավելում է նա:

Մեքենայում Աշոտ Հարությունյանի աշխատակից Նունե Պառավյանն էր, որին Աշոտը պետք է տուն ճանապարհեր: Սակայն ճանապարհին Նունեն չի իջնում մեքենայից` համոզված լինելով, որ հետդարձի միակ ճանապարհը դատարանի շենքի կողքով է, և հնարավոր է` վեճը շարունակվի: Եվ այդպես էլ լինում է: Հետդարձի ճանապարհին կարգադրիչները կանգնեցնում են Աշոտի մեքենան, դուրս են հանում նրան մեքենայից ու սկսում ծեծել, ինչի արդյունքում Աշոտ Հարությունյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստանում: «Այդ ամբողջ ընթացքում նստած էի մեքենայում, երբ իջա, տեսա` ծեծում են, ձեռքերով ոտքերով հարվածում են, մոտեցա, պահանջեցի դադարեցնել, ասացի, որ ոստիկանություն կկանչեմ, կարգադրիչներից մեկն էլ ինձ սպառնաց, որ եթե հեռու չգնամ, ինձ էլ կծեծեն: Մոտ 5 րոպե ծեծեցին, հետո գցեցին փողոցի մյուս կողմն ու թողեցին-գնացին»,- պատմում է գործով միակ վկա Նունե Պառավյանը:

Հաջորդ օրը` առավոտյան, ժամը 8:30-ի սահմաններում, ոստիկանները գալիս են և Աշոտին Վանաձոր քաղաքի իր բնակարանում ձերբակալում, այնուհետև` կալանավորում, որից հետո նա չորս ամիս կալանքի տակ է անցկացնում: Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ` սկզբում Քր. օր.-ի 316 հոդվածով (Իշխանության ներկայացուցչին խոչընդոտել իր գործողությունները կատարել), հետո փոխում են խուլիգանության հոդվածով, թե հայհոյել է և այլն: Իսկ ձևակերպումն այսպիսին էր. Աշոտ Հարությունյանը դատավորի նկատմամբ ոտնձգություն է կատարել, քանի որ դժգոհ է եղել դատավորի կայացրած դատական ակտից:

Խոսքը վերաբերում է մի դատական ակտի, որը վերաբերել է Աշոտի հորը` Սարգիս Հարությունյանին: Վերջինս բանկային վարկեր է ունեցել, և մի գործով բանկը դիմել է դատարան, որպեսզի Աշոտի հայրը գումարը վերադարձնի: Այդ դատական նիստի ընթացքում Սարգիս Հարությունյանն ընդունել է պահանջը և խնդրել է իրեն ժամանակ հատկացնել՝ վճարելու համար: Դատավոր Արման Թովմասյանն էլ ընդառաջել է նրան և ժամանակ տրամադրել: Այնպես որ, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով` բացառվում էր, որ Սարգիս Հարությունյանը կամ Աշոտը դժգոհ լինեին դատավորի կայացրած դատական ակտից, սակայն պետք էր շարժառիթ, որով կարդարացվեին դատավորի ապօրինի գործողությունները:

Դրանից հետո Աշոտ Հարությունյանի հայրը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ իր որդու նկատմամբ դատավոր Արման Թովմասյանը և դատարանի չորս կարգադրիչները, փաստերն ու ապացույցները կեղծելով, սուտ մատնություն են կազմակերպել և կալանավորել: Նա գլխավոր դատախազից պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին: Այս պահին 2 գործերը զուգահեռաբար քննվում են. առաջինը` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Աշոտի հոր ներկայացրածը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

«Ես գիտեի, որ դատական գործ կա, բայց ես նույնիսկ չգիտեի, թե դատավորն ով է, ես դրա մասին իմացել եմ քննիչից՝ կալանավայրում, երբ շարժառիթն արդեն ձևավորված էր, ու եկան ինձ հարցաքննելու»,- ասում է Աշոտ Հարությունյանը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով` հետագայում է պարզվել, որ դատավորը գիշերը, դեռ խանութից դուրս գալուց հետո զանգել էր, որ կարգադրիչներին, մյուս երկու` այդ օրը հերթապահության մեջ չգտնվող կարգադրիչներին նույնպես կանչեին` իր տղայական «ռազբորկան» ավարտին հասցնելու:

Փաստաբանի խոսքով` ամբողջ նախաքննության ընթացքում քննիչները և դատախազությունը գործը տարել են մի ուղղությամբ, «իբրև թե երբ Աշոտ Հարությունյանն առաջին դրվագում գնացել է դատարանի տարածք, այդտեղ այդ ժամանակ եղել են երկու օրինական կարգադրիչները, հետո, երբ Աշոտը դատարանի տարածքից դուրս է եկել, իրենք մտավախություն են ունեցել, որ նա զենքով կամ ամբոխ հավաքած կվերադառնա, կանչել են մյուս երկու կարգադրիչներին, որպեսզի իրենց ուժերով պաշտպանվեն Աշոտից: Հետո, երբ Աշոտ Հարությունյանը եկել է, իրենք նրան մատով անգամ չեն կպել, Աշոտն էլ եկել հայհոյել, խուլիգանական գործողություններ է կատարել ու գնացել, սրանով միջադեպն ավարտվել է»,- պատմում է փաստաբանը: Սակայն գործի նյութերում կա նաև փորձագետի եզրակացությունը Աշոտ Հարությունյանի մարմնական բազմաթիվ վնասվածների վերաբերյալ` հոնքերին, ճակատին, ազդրերին, ինչին, փաստաբանի խոսքով, ոչ ոք չի անդրադառնում:

Հետագայում, երբ գործի նախաքննությունից բավական ժամանակ էր անցել, կարգադրիչների սկզբնական ցուցմունքներից 8 ամիս անց, երբ իրենք էլ արդեն մոռացել էին նախկին ցուցմունքները, նրանք լրիվ հակառակ բովանդակությամբ ցուցմունքներ են տալիս: «Հիմա էլ ասացին, թե մինչ դատավորը կհասներ դատարանի շենք, զանգել էր հերթապահության մեջ գտնվող կարգադրիչներին ու կարգադրել մյուս երկուսին կանչել, քանի որ ինչ-որ դեպք է պատահել, իսկ մինչ այդ հակառակն էին ասում: Այսինքն` բացահայտվեց, որ իրենք հենց սկզբից պատրաստվել են տղայական խոսակցության»,- ասում է Տիգրան Հայրապետյանը` նշելով, որ կարգադիչներն իրենք էլ արդեն այնքան են խճճվել այս նյութերի մեջ, որ հնարավոր չէ նրանց ցուցմունքներից ինչ-որ բան հասկանալ: «Արդեն ընդունել են, որ հենց առաջին դրվագում, երբ մեքենայի հետևից գալով՝ Աշոտը եկել է դատարան, չորս կարգադրիչներն էլ արդեն այնտեղ են եղել, բայց ոչ մեկը դրան չի անդրադառնում»,- ասում է փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանի խոսքով` գործի փաստերն ապացուցում են, որ դատավորը և կարգադրիչներն ակնհայտ կեղծ ցուցմունքներ են տվել, սակայն գործը քննող ոչ մի դատախազ իրականում չի ցանկանում մատը մատին խփել: «Դատաքննությունն արդեն ընթանում է պատվիրված սցենարով, դատարանները կաշկանդված են դատավորի նկատմամբ մեղադրական կամ որևիցե որոշում կայացնել, որն ինչ-որ ձևով կարող է վնասել դատավոր Թովմասյանի համբավին: Դեռ մի բան էլ ավելի, դեպքի քննությունից 15 օր անց Արման Թովմասյանի պաշտոնը բարձրացրին` տեղափոխեցին ՀՀ վարչական դատարան»,- ասում է փաստաբանը:

Այս ընթացքում բազմաթիվ նամակներ են ուղղվել ինչպես ՀՀ նախագահին, արդարադատության խորհրդին, այնպես էլ Հատուկ քննչական ծառայության պետին: Մի պահ միայն գործը գնացել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն քննիչի և դատավոր Թովմասյանի միջև տեղի ունեցած հարցաքննությունը 3 տող է կազմել. «–Դուք ծեծե՞լ եք Աշոտ Հարությունյանին:- Ոչ, ես չեմ ծեծել, խնդրում եմ այլևս ինձ հարցեր չտալ, բավարարվեք այսքանով»: Հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում այսքանով էլ ավարտվել է:

Հիմա երկու դատարաններում էլ քննվող գործերը, փաստաբանի խոսքով՝ նույն վիճակում են. «Վերաքննիչ քրեականում քննվում է գործ, ու դատարանին չի էլ հետաքրքրում, թե ցուցմունքներում հակասություն կա՞, թե՝ ոչ: Նույնը Լոռու մարզի ընդհանոււր իրավասության դատարանում է: Հակասությունները բացահայտվում են, բայց դատավորի կեցվածքն անհասկանալի է: Այս գլուխկոտրուկը ոչ մեկին չի հետաքրքրում, և շուտով կունենանք հերթական ձևական դատական ակտը»,- ասում է փաստաբանը:

Դատարանի տեսանկարահանման տեսախցիկները, որոնք կարող էին այժմ որպես ապացույց կիրառվել, այժմ չկան, Արման Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները չեն վերծանում։ «Մենք համոզված ենք, որ նա մինչև առավոտ քրեականի պետի հետ է խոսել, քննչականի պետի հետ, ոստիկանության պետի, բայց դրանք չկան»,- ասում է փաստաբանը:

Իսկ Աշոտ Հարությունյանն այս ամբողջ պատմությունը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Երևի դատավորը մտածում էր, որ ինքը ավելի բարձր մարդ էր, քան ես, և իրեն պետք է ավելի շուտ սպասարկեին: Ուրիշ բացատրություն նրա պահվածքի վերաբերյալ չկա, չեմ գտնում»:

Ինչևէ, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Հարությունյանի բողոքը դատավոր Արման Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով լսվող դատական նիստին առաջին անգամ դատարան էր եկել նաև դատախազության ներկայացուցիչը, որը ներկայացրեց դատախազության պաշտոնական դիրքորոշումը: Մասնավորապես դրա համաձայն` գործի քննության մանրամասները դատարանը պետք է քննության առարկա դարձնի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որովհետև Աշոտ Հարությունյանի գործն այնտեղ է քննվում։ Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության քննիչի գործողությունների դեմ ներկայացված բողոքին` դատախազը պնդում էր, թե այն ուշ է ներկայացվել:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով` երկու դիրքորոշումն էլ բացահայտ անհիմն են, որովհետեև առաջին դեպքում Սամվել Հարությունյանն է բողոք ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և նա իրավունք ունի դատարանում իր բողոքը պնդել, իրավունքները պաշտպանել, այսինքն` Սամվել Հարությունյանի բողոքը կապ չունի Աշոտ Հարությունյանի գործի քննության հետ, բացի դրանից` միանշանակ պետք է գործի քննությունն իրականացնի Հատուկ քննչականը:

Դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ ընթացող այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 13-ը՝ ժամը 16.30-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում