Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Սագօ Արեան. Տարին պիտի փակեմ

Տարին պիտի փակեմ,
Պիտի փակեմ պատուհանին պէս
Դիմացի բարձր շէնք վարագոյրներուն,
Անձրեւին՝ տարին պիտ փակեմ:
Ու իմ սիրած արեւուն հետ տարին պիտ փակեմ:
Հին հաշիւներուն համար,
Հին երկիւղներուն,
Եւ անցնող բոլոր կարմիր րոպէներուն անունով,
Այս տարին ալ պիտի նետեմ մոռացութեան գիրկը:
Տեսնես ինչ վէրքեր դարձան սպի,
Փորձութեան տարի էր,
Չար, լացակումած տարի,
Մենութիւններու տարի էր
Բայց բանաստեղծներու տարին եղաւ ….
Ընդհանրապէս հակագրական սկսող բայց
Գրականութեան կրակով լիացած տարի դարձաւ:
Ընկերներու եւ յայտնութիւններու տարին էր այս տարի,
Ապրեցայ ու գրեցի պահերը բոլոր, թէժ րոպէները տուի թուղթին,
Վարանեցայ, լռեցի, դարձայ համր ու մամռոտ
Բայց սեպտեմբերի քաղոցին հետ
Բառերս դարձան աւելի վայրի եւ անյագ ….
……
Այս տարին որ պիտի փակեմ,
Որ պիտի փակենք միասին, դարձաւ ընկերներուս տարին
Ու պատահականութիւն չէր , անոնց լիարժէք տողերուն, երակ ունեցող բառերուն եւ ողնաշար հաստատող անոնց գալուստին հետ:
Հիմա, այսօր ես կ’աւետեմ որ գրականութիւնը գերեզմանուած չէ:
Գրականութիւնը, ճիշդ է պաշարուած է մեռելներով, դիակներով, ինպէս պիտի ըսէր Արքոն*, բայց այն նորէն պիտի պայթի գարնանը հողէն-երկրէն պայթող առուակներուն պէս :

Ու ըսէք գրողը ինչ պիտի ուզէ ունենալ ամէնէն շատ. Նոր ու հին տարիներու փոխակերպման պահերուն, անցումին, լռութեան, վերափոխման հետ.
Ան ՝ գրողը, պիտի ուզէ բարիքը աշխարհին, խաղաղութիւնը եւ գրելու եռանդն ու կիրքը ամէնէն շատ:
Գրելու կիրքին ընդառաջ ու այդ կիրքին անունով՝

Սագօ Արեան

*Երիտասարդ գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեան որն ի Երեւան:

Յ.Գ. Երբեւէ չէի մտածած, որ այս նախերգանքը կրնայի տպագրել «Արարատ» օրաթերթին կամ «Ժամանակ Երեւան» օրաթերթերուն մէջ: Բայց այդպէս եղաւ. Տարեմուտի խոհերը կը պատկանին ներանձնական մեր տարերքին: Ու այդ օրագրութիւններու խոշոր տետրակին էջերը միշտ չէ որ պիտի ուզենք բանալ ու ցուցադրել ուրիշներուն առջեւ: Ճիշդ է, բանաստեղծաբար մերթ մեր սիրտը կը բաժնենք մեր ընթերցողներուն հետ: Ու հակառակ անոր կրնայ պատահիլ որ, մեր խմբագիրները չուզեն բանաստեղծութիւն տպել:Կրնան անոնք սրտնեղիլ ու աղբամանը նետել գրութիւնը: Բայց ոչինչ, մենք պիտի փորձենք տալ ու գրել լաւագոյնը: Մենք մեր սիրտը պիտի տեղադրենք տողերուն մէջ, պիտի քամենք մեր արեան կաթիլներէն, պիտի տանք մեր երակներէն ու լարուած ջիղերով մեր գրածը պիտի տեղադրենք թերթի սիւնակներուն մէջ….:
Թերթը տաք, թարմ հացի պէս պիտի հասնի ձեզի, յետոյ լաւագոյն պարագային այդ թերթի կտորներով- հետեւաբար մեզմով- պիտի սրբէք ձեր պատուհանները ու մաքրէք սառնարանի խոնաւ անկիւնները, կամ պիտի վաճառէք Պուրճ Համուտի խանութներուն մէջ, ուր քիւրտ աշխատաւորները զայն գնելով պիտի որ օգտագործեն իբրեւ սեղանի սփռոց …. այսպէս շարունակ: Մէկ բան վրիպեցաւ, այն ալ անիմացութեան պիտի վերագրել, արդեօք Երեւանի մէջ ի՞նչ պիտի ըլլայ հին թերթերուն ճակատագիրը … արդե՞օք նոյնն ալ հոն պիտի պատահի:
Ինչեւէ, ուրեմն աւարտին տանելու համար թեման պիտի ըսել որ տարին կ’աւարտենք նոր հնարաւորութիւններու ընդառաջ ու մանաւանդ նոր ակնկալիքներով առլցուն:

Հնարաւորութիւնները պիտի լինանան ու դառնան ճշմարիտ երբ կարողանանք օգտուիլ համացանցի ընձեռած բոլոր կարելիութիւններէն:
Իսկ ակնկալիքները շատ են: Այլ առիթով՝ աւելի երկար, այսօր պիտի գոհանամ այսքանով միով բանիւ յայտնելով իմ խորին շնորհակալութիւնը այս զոյգ թերթերուն, որոնք կարելիութեան սահմաններուն մէջ տուին ազատ կարծիք յայտնելու հնարաւորութիւն….
Այսքանը այսօրուան համար. մինչ նոր հանդիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում