Արվեստաբան Ռուբեն Արևշատյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, նշեց, որ այն բավականին ակտիվ էր: «Որոշակի ծրագրեր, նախագծեր սկսեցի իրականացնել: Սկսեցի աշխատել «Քաղցր վաթսունականներ» արտիստական-հետազոտական նախագծի վրա: Իսկ դա ես շատ եմ կարևորում»,- ասաց նա: Ռուբեն Արևշատյանը տարին դրական է գնահատում հասարակության ինքնակազմակերպման տեսանկյունից: