Հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը մեծ սպորտ վերադառնալու և 2012 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն է հայտնել:
Նազարյանը 1996 թվականին` Ատլանտայում (ԱՄՆ), դարձավ Օլիմպիական չեմպիոն: Նա հաղթող ճանաչվեց նաև Սիդնեյի Օլիմպիական խաղերում` դառնալով կրկնակի չեմպիոն: 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում Նազարյանը հանդես եկավ 60 կգ քաշային կարգում, սակայն մեդալ չնվաճեց: 37-ամյա ըմբիշը կարող Է հանդես գալ 66 կգ քաշային կարգում: