Հայաստանի արտգործնախարարի նախկին խոսնակ, այժմ` Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը «Առաջին լրատվական»-ին իր բարեմաղթանքները փոխանցեց. «Ամենամեծ ցանկությունս խաղաղությունն ու համերաշխությունն է: Հայաստանն այսօր կարիք ունի ազատվելու քաղբանտարկյալներ ունեցող պետության խայտառակ համբավից, և հուսով եմ, որ առաջիկայում բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Միայն այդ պահից սկսած մենք կարող ենք ակնկալել այնպիսի մթնոլորտի ձևավորում, որը հնարավորություն կընձեռի սկսել կառուցել նոր, ազատ Հայաստան:
Հայաստանն ու Ղարաբաղը կանգնած են լրջագույն տնտեսական, քաղաքական և այլ մարտահրավերների առջև և միայն ամուր, ժողովրդավար ու արդար պետությունը կարող է արդյունավետ կերպով դիմագրավել դրանց: Բոլորիս մաղթում եմ նպատակներին հասնելու հաստատակամություն, ընտանիքներին` սեր և երջանկություն»: