Monday, 25 01 2021
Monday, 25 01 2021
Կոռուպցիոն սխեման այս դեպքում էլ է աշխատելու․ նոր պրոթեզները խնդիրներ են առաջացնելու
21:20
Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը
21:10
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիեի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին
Տղա ջան, եթե ի վիճակի չէիր նախարար աշխատել, հրաժարական տայիր․ ազատամարտիկները՝ Դավիթ Տոնոյանին
ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով
Այն, ինչ ցուցադրվում է ֆիլմում, ինձ չի պատկանում. Պուտինը «Պուտինի պալատի» մասին
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը
Պուտինը պատմել է, թե ինչ է ուզում անել նախագահի պաշտոնը թողնելուց հետո
Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
20:00
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
19:40
Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար
19:31
Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության ավտոմեքենան. Tolo News
19:22
Disney-ն արգելափակել է երեխաների համար ռասայական կարծրատիպերով դասական մուլտֆիլմերը
Այս տարի չեղարկվել են Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումները
19:04
WhatsApp-ը կորցրել է ավելի քան 30 միլիոն օգտատեր
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
18:46
Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Բաքու այցով
18:37
Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը
ՔԿ-ն Վահե Հակոբյանին վկայի կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության
Իրանի արտգործնախարարի «տխուր ուրախությունը» Բաքվում
«Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի մի խումբ աշխատողներ արժանացել են շնորհակալագրերի
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Դատարանները կդառնան անհասանելի՞․ պետական տուրքերը կբարձրացվեն
Ռազմական համալսարանում անցկացվում են քննություններ
Հայաստանը պետք է հավասարակշռի հարաբերությունները բոլոր կողմերի հետ
Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են գերիների վերադարձի հարցը
Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան
Պետական գույքի կառավարման վարչությունում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Հայերն ավելի մեծ վճռականությամբ և նվիրվածությամբ պետք է հետամուտ լինեն իրենց ազգային հարցի լուծմանը

Այս շաբաթվա հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:

Որոշ մարդկանց մոտ այն կարծրացած համոզմունքը կա, որ հայերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է պարտության։ Մի քանի տարի առաջ, որոշ ընթերցողներ խորհուրդ տվեցին ինձ, որպեսզի չխնդրեմ գործից ազատել «Լոս Անջելես Թայմս» օրաթերթի գլխավոր խմբագրին Հայոց ցեղասպանության մասին՝ Մարկ Արաքսի հոդվածը գրաքննության ենթարկելու համար: Մեկ այլ դեպքում, ինձ խորհուրդ տվեցին չպահանջել, որպեսզի Թայմս շաբաթաթերթը ներողություն խնդրի և փոխհատուցի թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտող տեսահոլովակ տարածելու համար: Ես անտեսեցի պարտվողական առաջարկությունները, որ նման հզոր հրատարակչությունների դեմ դուրս գալը անօգուտ է և նույնիսկ ինքնավնաս։ Դա հեշտ պայքար չէր, սակայն ես ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երկու նախաձեռնություններում էլ հայ ակտիվիստները հաղթանակած դուրս եկան:

Հատկանշական է, որ նման անտարբեր մարդիկ ոչ միայն չաջակցեցին կամ որևէ ձև չքաջալերեցին այդ ակտիվիստներին, այլ արեցին ամեն ինչ տարհամոզելու նրանց, ովքեր պաշտպանում էին համայնքի շահերը։ Հետաքրքիր է, նրանք, ովքեր նստած են ձեռքերը ծալած սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենից շատն են բողոքում ընդհանուր գործին ծառայող մարդկանց մասին:

Պատկերացրեք, եթե քսան տարի առաջ հայ ազատամարտիկների փոքր խումբն ականջ դներ նման թերահավատներին և որոշեր թե անհնար է Արցախի ազատագրումն ադրբեջանցիներից և սովետական օկուպացիոն զորքերից։ Արդյո՞ք ես կլինեի այսօր այստեղ, եթե իմ նախնիները՝ Օսմանյան կայսրության կենտրոնական մասում գտնվող Զեյթունի քաջարի մարտիկները, չպայքարեին հզոր թուրքական բանակների դեմ և հաղթանակ չտանեին ավելի քան քառասուն ճակատամարտերում և հարյուրավոր բախումներում՝ իրենց անվտանգությունն ու ինքնավարությունը պահպանելու համար։

Վերադառնալով ներկայիս ժամանակներին՝ որքա՜ն հաճախ ենք մենք լսում անտեղյակ,սակայն «ամենագետ» հայերից, որ ԱՄՆ կոնգրեսը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ իրականում այն ճանաչվել է 1975 և 1984 թվականներին։ Կամ քանի՜ անգամ են այդ բախտագուշակները կեղծ մարգարեություններ կատարել, որ ոչ մի ԱՄՆ նախագահ երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան չափազանց կարևոր երկիր է՝ չիմանալով, որ նախագահ Ռոնալդ Ռեգանն արդեն ճանաչել է այն 1981 թվականի ապրիլի 22–ի նախագահական հռչակագրում:

Այս նույն հայերը համոզված էին, որ Ֆրանսիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն անցյալ տարի դեկտեմբերին, քանի որ, ըստ իրենց, վերջին րոպեին կտապալվեր, կամ որ նախագահ Սարկոզին խաղ էր խաղում հայերի հետ՝ փորձելով ստանալ նրանց ձայները գալիք նախագահական ընտրություններում։ Մինչդեռ խորհրդարանը հաստատեց այդ օրինագիծը ձայների գերակշռող մեծամասնությամբ։ Երբ նույն օրինագիծը 2012 թվականի հունվարի 23–ին ուղղվեց Սենատ, հոռետեսները ևս մեկ անգամ մեծ ինքնավստահությամբ կանխատեսեցին, որ դրա ընդունումը կարգելափակվի որևէ անակնկալ իրադարձությամբ։ Օրինագիծն ընդունվեց ձայների 127 կողմ և 86 դեմ համամասնությամբ։

Անցյալ շաբաթ, երբ Ֆրանսիայի որոշ օրենսդիրներ, Թուրքիայի դեսպանի միջամտությամբ, բողոքարկեցին օրինագիծը Սահմանադրական խորհրդում, որոշ հայեր ընկան խորը հուսահատության մեջ։ Նրանք պնդեցին, որ դա հայերի դեմ ուղղված դավադրություն էր` հայտարարելով, որ իրենք հենց առաջին օրվանից գիտեին, որ այդ նախաձեռնությունը կմատնվի պարտության։ Այս մարդիկ չեն հասկանում, որ բողոքարկումը չի նշանակում օրինագծի անպայման տապալում։ Իրականում, եթե Խորհուրդը վճռի, որ օրինագիծը սահմանադրական է, նրանք ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանության ժխտման համար, չեն կարող այլևս բողոքարկել այդ նոր օրենքը:

Նույնիսկ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրինագիծը, դա աշխարհի վերջը չէ, քանի որ նախագահ Սարկոզին խոստացել է փոփոխել և նորից ներկայացնել այն երկու օրենսդրական պալատներին։ Այնուամենայնիվ, հայկական հարցի համար պայքարելը պայմանավորված չէ որևէ կոնկրետ օրինագծով։ Հայերը շատ ավելի մեծ պահանջներ ունեն Թուրքիայից միջազգային իրավունքի շրջանակներում:

Ուստի, հայերը Սահմանադրական խորհրդում օրինագծի բողոքարկման համար ողբալու փոխարեն պետք է պահանջեն, որ դատարանի որոշ անդամներ թուրքական գիտահետազոտական կենտրոնների հետ ապօրինի փոխկապակցվածություն ունենալու կամ կանխակալ այլ հայտարարություններով հանդես գալու հիմքով ինքնաբացարկ հայտարարեն։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի սենատորներից վեցը, ովքեր և ներկայացրել են հայցը, ներկայումս պետության հրավերով գտնվում են Ադրբեջանում, համտեսում են կասպիցծովյան ձկնկիթ, ինչպես նաև ըմբոշխնում են ազերիական այլ «անուշեղեններ»։

Ցանկացած օրինագծից առավել կարևոր հայերի վճռականությունն է` իրենց արդար դատի համար պայքարը շարունակելու՝ չենթարկվելով որևէ արգելքի կամ խոչընդոտի։ Հազարամյակներ շարունակ լինելով օտարերկրյա տիրապետության ներքո, ենթարկվելով թալանի, կոտորածների և ցեղասպանության` հայերը չեն կարող հանձնվել կամ հետ նահանջել ձախողության առաջին իսկ ազդանշանից:

Հայերը կարող են առաջադիմել միայն, երբ ձերբազատվեն իրենց պարտվողական և ստրկամիտ մտածելակերպից, որը ժառանգել են Օսմանյան Թուրքիայի կեղեքիչ լծի տակ ապրելու ժամանակներից։

Հեղինակը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն է:

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում