Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Կեցցե՛ հայ գրականությունը

Գրող, «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը, ամփոփելով հայ գրականության 2010-ը, վստահաբար ասում է, որ այն բեկումնային էր և զարգացման ու վերաիմաստավորման որակապես նոր փուլի սկիզբը դարձավ:
Ըստ նրա`առաջին պատճառը ինտերնետային հաղորդակցության բումն էր, որ հայրենական մեդիավակուումի պատճառով ներամփոփված ու ճահճացած գրական գործընթացը հանեց առցանց տարածման ու քննարկման կենդանի միջավայր: Գրողի խոսքերով`ողջ հետսովետական շրջանում արդի հայ գրականությունը երբեք ընթերցողին այդքան մոտ չէր եղել, որքան այս տարի: Ինտերնետը հնարավորություն տվեց, գրաշրջանառության պետական փտած ու անարդյունավետ մեխանիզմները շրջանցելով, գրականություն տարածել՝ երբեմն նույնիսկ լրագրության օպերատիվությամբ հասարակական ամենատաք թեմաներին գրական անդրադարձներ տալով:
Կարեն Անտաշյանի խոսքերով`այս տարի ինքնորոշման առաջին ազդակները տվեց նոր գրականություն ստեղծելու հավակնություններով երիտասարդ գրական սերունդը, և, ի վերջո, այս տարի առաջին անգամ ԶԼՄ-ների կողմից վերանայվեց «մենք չունենք ժամանակակից հայ գրականություն» արատավոր կոնցեպտը:
Գրողը երկրորդ կարևորագույն իրադարձությունը համարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 գրքի համշխարհային մայրաքաղաք հռչակելը: Իհարկե, այս հանգամանքը, ըստ գրողի, գրական շուկայի ենթակառուցվածքների ու ավանդույթների բացակայության, քայքայված ու բարոյապես մաշված գրադարանային տնտեսություն ունեցող, ժամանակակից հայ հեղինակների գերփոքր տպաքանակների ու պետպատվերով տպվող գրքերի տխրահռչակ որակի, գրականության ու գրողի հանդեպ մարած հանրային հետաքրքրության պայմաններում առաջին հայացքից զավեշտալի է թվում, բայց գրողն այն ավելի շատ դիտում է սթափվելու և իրավիճակը փոխելու լուրջ ազդակ. «Միայն մնում է հույս հայտնել, որ օրակարգային միջոցառումներից բացի, նաև լուրջ պետական հոգածություն կունենանք հանրային հետաքրքրությունը գրականության ու գիտելիքի գերակայության հանդեպ բարձրացնելու առումով»,- նկատում է Կարեն Անտաշյանը:
Ըստ նրա`տարվա խայտառակություն կարելի է համարել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը հաստատող «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներին ԱԺ-ի կողմից կողմ քվեարկելը, քանի որ քիչ կրողներ ունեցող հայոց լեզվի համար այսպիսի ձեռնարկները գլոբալացող աշխարհում մեր լեզվին դանդաղ մահվան ու ձուլման դատապարտող արդյունք են ունենալու և, որպես հայ, որպես հայ գրող, որպես ՀՀ քաղաքացի, նա իր դժգոհությունն է հայտնում այդպիսի ձեռնարկների հեղինակներին ու իր թերահավատությունը՝ նրանց էթնիկ պատկանելության ու մեր ազգային շահի պաշտպանությանը ծառայելու իսկության մասին:
Իսկ արդի հայ գրականությունը ճանաչելի ու պահանջված դարձնելու առումով 2011 կարևորագույն ուղենիշներն է համարում`
1. Գրականության հանդեպ հայրենի հեռուստատեսության հետաքրքրության ավելացումը,
2. Հայալեզու գրական ժառանգության թվայնացումն ու պատճաշ ներկայացումն ինտերնետում,
3. Հայ հեղինակների թարգմանությունն ու ներկայացումը օտարալեզու ընթերցողներին։
Իսկ գլխավոր մտավախությունս` արդեն իսկ գոտևորվող առաջիկա նախընտրական պայքարում գրողներին, նրանց միտքն ու գրիչն օգտագործելու՝ քաղաքական ուժերի ակնկալվող հավակնությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում