Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Իրանի ու Օմանի ռազմածովային ուժերը պայմանավորվել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ: Այդ համաձայնագրի ձեռք բերման մասին նշված է երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարարների տարածած հայտարարության մեջ:
Համաձայնագիրը մասնավորապես վերաբերում է Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելուն, որով փոխադրվում է Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթի մինչև 85 տոկոսը:
Նշվում է, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածը վերահսկում է Իրանը, իսկ հարավային հատվածը՝ Օմանը: