Սահադաշտի վերածված Կարապի լճում մինչև հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի մասնակցությամբ: Նախատեսվում են նաև խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր: Սահադաշտում օրական 30 րոպե կանցկացվի նաև հոկեյի մրցաշար: