Կոլումբիայի ուժայինները երեքշաբթի իրականացրել են երկու հաջողված օպերացիա` առգրավել են կոկաինի խոշոր չափաքանակ:
Այս մասին ասվում է Ազգային ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, հանցագործներից առգրավվել է 2,5 տոննա կոկաին երկրի Չոկո և Նարինիո խաղաղօվկիանոսյան առափնյա հատվածներում:
Երկու դեպքում էլ բեռները հանցագործները փորձել են տեղափոխել արագընթաց նավերի միջոցով, որոնք փորձում էին հասնել Կենտրոնական Ամերիկա:
Ոստիականական նավակների և հերթապահ ինքնաթիռների հայտնվելուն պես հանցագործները փորձել են թաքնվել` նետվելով ծովը, սակայն՝ ապարդյուն: Ներկայումս նրանք կալանավորված են:
Նախնական վարկածի համաձայն` թմրամիջոցների մի չափաքանակը պատկանել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի էքստրեմիստներին:
Ընդհանուր առմամբ` առգրավված «ապրանքի» գինը «սև շուկայում», ըստ փորձագետների, կազմում է 40 մլն ամերիկյան դոլար:
Ընթացիկ տարում Կոլումբիայի ոստիկանությունը, նմանատիպ գործողություններ իրականացնելով, երկրի խաղաղօվկիանոսյան շրջաններից առգրավել է ավելի քան 4 տոննա կոկաին: Այս մասին հաղորդում է ITAR TASS գործակալությունը: