Տոնական ճոխ խնջույքից հետո շատերն առավոտյան, այսպես ասած, «պախմելիայի» մեջ են ընկնում: Խումհարային վիճակն ուղեկցվում է ուժեղ գլխացավով, սրտխառնոցով, ստամոքսաղիքային համակարգի ցավերով և այլ տհաճ զգացողություններով: Այդ անտանելի վիճակից դուրս գալու համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտվել ժողովրդական միջոցներից. հաջորդ օրն առավոտյան սառը ցնցուղ ընդունել, կիտրոնով սուրճ խմել, օգտագործել շատ հեղուկներ, անուշադրի սպիրտի մի քանի կաթիլ ջրով բացել և խմել, քաղցր օշարակներ խմել:
Խումհարային ախտանիշներից զերծ մնալու համար Ամանորի տոնական սեղանի շուրջ նստեք բարձր տրամադրությամբ` մոռանալով բոլոր պրոբլեմներն ու վայելեք տոնական օրերը: