Ֆիլիպինների մեծությամբ երկրորդ Սեբու քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, ևս 92-ը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս պահին երկրաշարժի հետևանքները չեզոքացնելու համար աշխատում են 1000 զինծառայող և մի քանի ուղղաթիռ:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տայասան քաղաքի մոտ, օջախը՝ 20 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով երկու սողանք է առաջացել, որի հետևանքով ավերվել է 30 տուն:
Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտարարել է ցունամիի վտանգի մասին՝ ավելացնելով, որ ալիքի բարձրությունը կարող է հասնել 1000 մետրի: