Չինաստանի հարավային Գուանգդոնգ շրջանի իշխանությունները հայտնել են, որ ծնողները կտուգանվեն կամ կարող են պատժվել մեկ երեխայից ավելի ունենալու համար, եթե անգամ նրանք ծնվում են Հոնկոնգում:
Associated Press-ը հաղորդում է, որ այս զգուշացման նպատակը չինացի մայրերի վրա ճնշում գործադրելն է, որոնք ծննդաբերում են Հոնկոնգի հիվանդանոցներում: Դեպի Չինաստանի կիսաինքնավար շրջաններ գնալն ու ծննդաբերելը շատ տարածված է այժմ Չինաստանում: Այս կերպ ծնողները փորձում են շրջանցել Չինաստանի՝ միայն մեկ երեխա ունենալու քաղաքականությունը:
The China Daily թերթն այսօր հաղորդել է, որ Գուանգդոնգի ծնողները կտուգանվեն «ծրագրից դուրս» ծննդաբերությունների համար` անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունեցել ծննդաբերությունը: