Լավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
«Խնդիրն օրակարգային է դարձել «Հժ»-ի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությանը հետևած հանրային զորեղ արձագանքից հետո: Իշխանական PR-ով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը և ոչնչացնում ոստիկանության առանց դրա էլ գոյություն չունեցող հեղինակությունը»,- ապա թերթը հավելում է.
Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը վերը նշված փաստարկների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Վ. Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության «մարտունակության» վրա բացասաբար կարող է ազդել:
Դիտորդների կարծիքով, եթե Վ. Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնակ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչև նոր ԱԺ ձևավորումը»: