Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը 2011 թ. Հայաստանի բոլոր քաղաքացիներին կանաչ լույս է մաղթում. «Թող գալիք 2011 թ. բոլորիս համար կանաչ ճանապարհ, կանաչ լույս լինի: Բոլորին ցանկանում եմ երջանկություն, առողջություն հաջողություն: Սիրեք ձեր ճանապարհային ոստիկաններին, սիրեք ձեր քաղաքը, սիրեք ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չխախտող վարորդներին: Ես, օրինակ, ամեն օր քաղաքով ման գալուց հպարտանում եմ, որ մեր քաղաքում մարդիկ արդեն հետիոտնային անցման տեղերով են անցնում: Ձեր բոլորի ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, առողջություն»:
Իսկ Ձմեռ պապիկից Մարգար Օհանյան առաջին հերթին ուզում է, որ իր թոռնիկները առողջ ապրեն, ինչպես նաև «ճանապարհային ոստիկաններն ամեն օր հանդիպեն հայ Ձմեռ պապիկներին, և այդ Ձմեռ պապիկներն էլ իրոք Ձմեռ պապիկի նման լինեն»: