«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրերս աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել Է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
«ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ այդ հանդիպումը տևել Է մոտ 30 րոպե, որի ընթացքում Նալբանդյանն ու Քլինթոնը մոտ 20 րոպե զրուցել են հարևան երկիր Իրանի, նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումն ընդամենը 10 րոպե Է տևել:
Սակայն ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Դա անհիմն տեղեկություն Է, հանդիպման արդյունքներով հրապարակվել Է հաղորդագրություն, որտեղ ներկայացված Է հանդիպման բովանդակությունը»: