Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում մահացել է Առաջին աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայություն անցած Ֆլորանս Գրինը: Կինը մահացել է փետրվարի 4-ին՝ 110 տարեկանում:
Դեռ 2008թ.-ին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Ֆլորանս Գրինը պատմել էր, որ պատերազմի ժամանակ ծանոթացել է բազմաթիվ օդաչուների հետ, և մեկ անգամ չէ, որ նրանց հետ ժամադրության է գնացել:
«Ինձ նույնիսկ առաջարկում էին ինքնաթիռով թռչել, սակայն ես վախեցա: Ես շատ ընկերներ ունեի ռազմաբազայում, և մենք աշխատանքից հետ լավ ժամանակ էինք անցկացնում: Շատ առումներով դա իմ կյանքի ամենալավ տարիներն էին»,- ասել էր կինը:
Ֆլորանս Գրինը պատերազմի ժամանակ ծառայել է Բրիտանիայի Նորֆոլք ռազմաբազայում` ծառայության անցնելով 1918թ.-ին` պատերազմի ավարտից մի քանի ամիս առաջ:
Անցած տարի մենք տեղեկացրել էինք, որ Ավստրալիայում 110 տարեկանում մահացել էր Կլոդ Չարլզը, որն Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանն էր: