Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Բաշար Ասադի վրա հույս դնելը կհանգեցնի ձախողման:
“Մենք հստակ տեղյակ չենք, թե որն է հանդիպման նպատակը: Բայց մեր տեսակետն այն է, որ ռուսները պետք է հասկանան, որ Ասադի վրա հույս դնելը ձախողման ուղի է ոչ միայն Սիրիայում Ռուսաստանի շահերի, այլև տարածաշրջանի կայունության և Սիրիայի ապագայի համար»,- ասել է Քարնին։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ասադն ամիսներ շարունակ դատարկ խոստումներ է տալիս, և աշխարհը կհիասթափվի, եթե այս անգամ էլ պատմությունը կրկնվի: