Մեծ Բրիտանիայում 1963 թ. թողարկված Ferrari 250–GTO մակնիշի ավտոմեքենան վաճառվել է ռեկորդային գնով` 20.2 միլիոն ֆունտ սթեռլինգով (32 միլիոն դոլար):
Մեքենայի առավելագույն արագությունը 280 կմ/ժ է:
1962-1964 թթ. թողարկվել է 39 այսպիսի ավտոմեքենա: Մեքենայի վաճառողը եղել է բրիտանական անշարժ գույքի խոշորագույն գործակալության հիմնադիր Ջոն Հանտը:
Ավտոմեքենայի նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ մեքենան գտնվում է Իսպանիայի ճանապարհին: