Վատիկանի բարձրաստիճան կարդինալը բացահայտել է, որ վերջին 10 տարիների ընթացքում հետաքննվել է քահանաների կողմից երեխաների սեռական բռնությունների ավելի քան 4000 դեպք:
Daily Mail-ը գրում է, որ տեղեկությունը հայտնել է ամերիկացի կարդինալ Ջոզեֆ Ուիլյամ Լևադան՝ Հռոմում տեղի ունեցող համաժողովի ժամանակ: Կարդինալն այս տվյալները համարել է ողբերգական և այս կերպ փորձել է ցույց տալ, թե որքան մեծ է խնդրի լրջությունը, որ անգամ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը ստիպված է եղել ներողություն խնդրել նախկինում գրանցված դեպքերի համար:
Հռոմի Հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցող 4-օրյա համաժողովի ժամանակ կարդինալը նշել է, որ կաթոլիկ եկեղեցու պարտավորությունն է մանկապիղծ հոգևորականներին իշխանությունների և ոստիկանության ձեռքը հանձնելը: